118650 դիտում
14:50 11-09-2018
«Վարչապետն ասում է՝ Խաչատուրովին փակեք». հրապարակվել է ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին վերագրվող հեռախոսազրույցի ձայնագրությունը. Tert.am
«Յութուբ»–ում հրապարակվել է ձայնագրություն, որը վերագրվում է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին:
Հատուկ քննչական ծառայությունից և ԱԱԾ-ից [url=http://www.tert.am/am/news/2018/09/11/voices/2788036]Tert.am[/url]-ի հարցին, թե արդյոք դա ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունն է, չմեկնաբանեցին:
Ըստ ձայնագրության՝ խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է:
Ձայնագրությունում Սասուն Խաչատրյանը Վանեցյանին պատմում է, թե ինչ է արձագանքել Ռոբերտ Քոչարյանը, երբ տեսել է Միքայել Հարությունյանի հրամանը:
«Ինձ դատավորը զանգեց, ով որ պիտի կալանքը տա, մի քիչ վախեցած է, ասացի՝ նայի ողջ գործը, նայի, դուխով: Ասաց՝ պարոն Վանեցյան, մի հատ հիմքերը նայեմ, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կալանքը ուզես- չուզես պիտի տաս: Վոբշեմ էդ կփակի»,-ասում է Վանեցյանը:
Ըստ ձայնագրության՝ Սասուն Խաչատրյանը նաև հայտնում է, որ Յուրի Խաչատուրովին էլ են կանչում, «որպեսզի փակեն»:
«Խաչատուրովի հետ գործ չունենք, խայտառակ կլինենք, չփակեք, սպասեք, պրծնի»,-ասում է Վանեցյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/09/11/voices/2788036]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
40842 դիտում
09:58 12-12-2020
Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրությունը
8112 դիտում
16:42 07-01-2017
Համացանցում հայտնվել է Ուկրաինայի իշխանությունը զավթելու մասին Ռադայի պատգամավորի հեռախոսազրույցի ձայնագրությունը
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված