211652_close_icon
views-count8115 դիտում article-date 16:42 07-01-2017

Համացանցում հայտնվել է Ուկրաինայի իշխանությունը զավթելու մասին Ռադայի պատգամավորի հեռախոսազրույցի ձայնագրությունը

Համացանցում է հայտնվել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Պաշինսկու և «Ուկրոպ» կուսակցության առաջնորդ Գեննադի Կորբանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում նրանք խոսում են Ուկրաինայում իշխանության զավթման մասին, հաղորդում է gazeta.ru-ն։ Ձայնագրությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախագահի ադմինիստրացիայի նախկին փոխտեղակալ Անդրեյ Պորտնովը։ Իր հերթին, «Страна.ua» թերթի կայքը հայտնում է, որ զրույցը տեղի է ունեցել 2014 թվականի աշնանը, երբ Կորբանը Դնեպրոպետրովսկի ղեկավարն էր։ Ձայնագրության մեջ Պաշինսկին նշում է, որ հարկավոր է երկիրը այդ ճանապարհով ծաղկացնել, իսկ Կորբանը խնդրում է հեռախոսով նման բաների մասին չխոսել։ «Մենք իշխանությունը կզավթենք նախագահի համար»,-ասում է Պաշինսկին և հավելում, որ պետք է գնդակահարել Պյոտր Պորոշենկոյի շրջապատի մարդկանց, ովքեր նույնիսկ գողանալ չգիտեն։

Նմանատիպ նյութեր