211652_close_icon
views-count10439 դիտում article-date 18:58 11-09-2018

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Դատախազություն

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/09/11/Prosecutor/2788361]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի ՝ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով»,- ասաց Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր