29000 դիտում
20:55 11-09-2018
ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել «ռեյդեր»՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին․ Ն․ Փաշինյան. Tert.am
Սա դավադրություն է, հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ:
Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի՝ Դավթաշեն վարչական շրջանում անցկացվող հանրահավաքին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցին:
«Ես հանձնարարել եմ ԱԱԾ–ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեռևս երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էր, թերթում հրապարակվել էր տեղեկություն, որ որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/11/Pashinyan/2788468]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26176 դիտում
23:42 13-06-2021
Զգուշացնում եմ բոլորիդ՝ պառկելու եք մեր ակուռատնի գծանշած ասֆալտներին, պարապեք այսօրվանից. Փաշինյան. News.am
2173 դիտում
08:12 30-09-2015
Իրավապահ որևէ մարմին մինչ օրս չի «հետաքրքրվել» բարձրաստիճան պաշտոնյաների «բարձրաստիճան» նվերներով. «ՀԺ»
Այս բաժնից
394 դիտում
16:19 18-11-2024
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի. Կոնջորյան
1555 դիտում
15:38 18-11-2024
Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը
808 դիտում
15:02 18-11-2024
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ)