69591 դիտում
13:42 12-09-2018
Բազմաթիվ օլիգարխների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների վթարներ քննած ու նրանց վարչական պատասխանատվության ենթարկած ոստիկանության կապիտանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի պետ
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության կապիտան Խաչատուր Սամվելյանն ազատվել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ավագ տեսուչի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խ. Սամվելյանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Սուրեն Ջաբաղյանը նշանակվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի հրամանատար։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետ նշանակված Խ. Սամվելյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ և հարուստ փորձ ունի ճանապարհատրանսպորտային պատահարների քննություն անցկացնելու գործում։
Նրա կողմից քննվել են մեծ թվով աղմկահարույց ավտովթարներ, որոնց մասնակցություն են ունեցել հայտնի օլիգարխներ, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ովքեր չեն կարողացել «լպտալ» և «խոնարհ հարսի նման» ընդունել են Խ. Սամվելյանի կայացրած ճիշտ և օբյեկտիվ որոշումների իրականությունը, և այդ գործերով ագամ չեն կարողացել, ժողովրդի լեզվով ասած՝ «կեղծ բիծ գտնեն» նրանց փաստաբանները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1894 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)