1759 դիտում
21:00 01-04-2016
Բուլղարիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի նախագահի, երկրի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ
Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի նախագահի, երկրի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ:
Մարտի 31-ին նախագահական նստավայրում Արսեն Սհոյանին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռոսեն Պլևնելիևը: Նախագահն իր խոսքում կարևորել է վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Բուլղարիայի բարեկամական հարաբերություններում արձանագրված առաջընթացը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների փոխգործակցությունը կրելու է շարունակական բնույթ:
Դեսպանն իր խոսքում նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում ջանքեր է գործադրել հայ-բուլղարական հարաբերությունները բոլոր բնագավառներում առավել խորացնելու ուղղությամբ: Դեսպան Սհոյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել այն ջերմ ու կառուցողական վերաբերմունքի համար, որ ցուցաբերում են Բուլղարիայի նախագահը, իշխանությունները և բուլղար ժողովուրդը Հայաստանի և բուլղարահայ համայնքի նկատմամբ:
Նախագահ Պլևնելիևը Արսեն Սհոյանին պարգևատրել է «Ստարա Պլանինա» շքանշանով:
Հանդիսությանը ներկա էին Բուլղարիայի ԱԺ պատգամավորներ` հայ-բուլղարական պատգամավորական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովի գլխավորությամբ, ԲՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, Սոֆիայում հավատարմագրված օտարերկրա դեսպաններ:
ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպումներ է անցկացրել նաև երկրի նախկին վարչապետ, Բուլղարիայի Թագավոր Սեմյոն Սաքսոբուրսկիի, ԱԳ նախարար Դանիել Միտովի, Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Ցեցկա Ցաչևայի և ԲՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա պատգամավորական խմբի անդամների հետ:
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
23:03 24-07-2024
Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»