87343 դիտում
19:44 12-09-2018
Արտակարգ դեպք Երևանում. «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծեծի է ենթարկվել Նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչը
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երանում: Ժամը 12:00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9 հասցեում գործող «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 54-ամյա Հակոբ Մելքումյանի և Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 28-ամյա Վանոշ Խաչատրյանի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո Հ. Մելքումյանը ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Վ. Խաչատրյանը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է իրեն, ապա ապակյա գավաթով հարվածել իր գլխին:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին Վ. Խաչատրյանն էլ հայտնել է, որ Հ. Մելքումյանն է բռունցքով հարվածել իր դեմքին, ինչի պատճառով ինքը ստացել է ֆիզիկական ցավ:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են դատաբժշկական փորձաքնություններ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչը ստացել է գլխի գագաթային շրջանի պատռված վերք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
5167 դիտում
12:17 02-05-2015
Մուսալեռ գյուղում վերակենդանացման բաժանմունքի վարիչը Nissan March-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա հետիոտնին