211652_close_icon
views-count5170 դիտում article-date 12:17 02-05-2015

Մուսալեռ գյուղում վերակենդանացման բաժանմունքի վարիչը Nissan March-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա հետիոտնին

Երեկ՝ մայիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 15-ամյա Կարեն Պետրոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Մեծամոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Կարեն Անտոնյանը իր վարած Nissan March մակնիշի 95 AR 500 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կ. Պետրոսյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Անտոնյանն աշխատում է «Արմավիր» բժշկական կենտրոնում՝ որպես վերակենդանացման բաժանմունքի վարիչ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր