211652_close_icon
views-count4588 դիտում article-date 21:18 12-09-2018

«Հարսանիք թիկունքում» ներկայացման օրերին Գյումրու հյուրանոցներում ու ռեստորաններում ազատ տեղ չի լինում. Aravot.am

Aravot.am-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է թատրոնը նպաստում Գյումրիում տուրիզմի զարգացմանը։ Հարցրեցինք, թե օրինակ՝ մեծ աղմուկ հանած «Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելու եկած հյուրերից կա՞ն մարդիկ, որոնք մնում են Գյումրիում։ «Մենք կատակով ասում ենք, որ դարձել ենք տուրիստական ընկերություն, որովհետև ցանկացած շաբաթ-կիրակի օր մենք ունենում ենք 150-200 հանդիսատես Երևանից։ Գիտեք, որ մեր տոմսերը վաճառվում են ոչ միայն թատրոնի տոմսարկղում, այլև օնլայն պատվիրում են, կան նաև մարդիկ, որոնք որ զանգահարում են թատրոն ու տոմս պատվիրում, և մենք ամեն շաբաթ-կիրակի ունենում ենք մոտ 200 հանդիսատես Երևանից։ Մենք Գյումրիում խաղացել ենք 13 անգամ, ինչը գալիս է մեզ հավաստիացնելու, որ մոտ 2000-2500 հանդիսատես ներկայացման համար եկել են Հայաստանի տարբեր քաղաքներից։ Մեկ օրինակ բերեմ․ երբ ներկայացման օրեր են լինում Գյումրիում․ մեր Գյումրիի ռեստորանային համալիրներից մեկից, անունը չեմ տալիս, որ գովազդային չհնչի, ասում են, որ մեզ մոտ երբ շաբաթ օրը, ժամը 16․00-ին սեղան են պատվիրում, մենք հասկանում ենք, որ ներկայացման հանդիսատեսն է եկել համտեսելու Գյումրվա համով ուտելիքները, որից հետո ինքը պիտի գա թատրոն և հետո երեկոյան հյուրանոց՝ հանգստանալու։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/09/12/980424/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր