82160 դիտում
22:41 14-09-2018
Շիրակի մարզի Սարատակ գյուղում բացվեց Թալիշում հերոսաբար զոհված զինվորի հիշատակին նվիրված հուշաղբյուր. մարզի չինովնիկները չէին բարեհաճել ժամանել միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Շիրակի մարզի Սարատակ գյուղում տեղի ունեցավ 2017թ.-ին Արցախի Հանրապետության Թալիշի առաջնագծում իր ծառայությունը կատարող, ազերի ճիվաղի կրակոցից մահացած Կարեն Դանիելյանի անվան լսարանի բացումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերոսի հայրը՝ Սարիբեկ Դանիելյանը, ՀՀ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հատկացված միանվագ ՝ 10 մլն դրամը ամբողջությամբ ծախսել է առյուծ զինվոր Կարենի հիշատակին նվիրված հուշաղբյուրի և հուշարձանի վրա:
Սարատակի դպրոցի բակում այսօր հուշաղբյուրի և դասարանի բացումից առաջ տեղի ունեցավ տոնական միջոցատռում, որի մասնակիցները իրենց խոսքում ասում էին. «Կարենի նմանները հերոսներ են: Նրա նման տղաները մերօրյա Սասունցի Դավիթներ են, Վարդան Մամիկոնյաններ ու Մոնթեներ, Զորավար Անդրանիկներ, ինչու չէ, նաև Սողոմոն Թեհլերյաններ: Մենք նրան ու բոլոր նահատակված հերոս տղաներին երբեք բացակա չենք դնի: Նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն մեզ, մեր ծնողների ու հպարտ ենք, որ Սարատակն էլ ունի իր հերոսները»:
ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ միջոցառմանը ներկա էին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով գրեթե բոլոր զոհված հերոս տղաների ընտանիքների հետ միշտ կապի մեջ է և հնարավորության դեպքում աջակից է լինում այդ ընտանիքներին:
Միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը:
Ցավալի էր, որ Շիրակի մարզպետարանի ոչ մի ներկայացուցիչ չէին բարեհաճել միջոցառմանը, իսկ շատ դեպքերում թողնես ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե իրենք նման ընտանիքներին միշտ աջակցություն են ցուցաբերում: Այս դեպքում նույնիսկ չբարեհաճեցին այցելել միջոցառմանը և ինչու չէ, նաև իրենց հարգանքի տուրքը մատուցեին առյհուծ հերոսին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ոչինչ չենք ուզում Շիրակի մարզպետարանից ու Կրթության և գիտության նախարարությունից, միայն խնդրում ենք, որ գոնե վերանորոգեն դպրոցի տանիքը, ինչը մեծ նվեր կլինի ոչ միայն գյուղին, ոչ միայն դպրոցի սաներին այլև հերոսի հիշատակին: Մենք կրկին ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք՝ Ձեզ բացակա չենք դնի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+