Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում հերոսաբար զոհված Հրաչ Գալստյանն այսօր կդառնար 27 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում զոհված գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանն այսօր կդառնար 27 տարեկան:
Հրաչը 2007 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու 2011թ.-ին ավարտելով՝ ծառայության անցել Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում:
Նա մասնակցել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: 2016 թ.-ի ապրիլի 2-ի լույս ապրիլի 3-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ՝ զոհվել է հերոսի մահով:
Հրաչ Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Արիության» մեդալներով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի