211652_close_icon
views-count4447 դիտում article-date 13:56 15-09-2018

Վրաստանում հավատարմագրված դեսպանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպանները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/947298.html]Արմենպրես[/url]»-ը, պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: «Սա իմ առաջին այցն է Հայաստան: Հայ և ֆրանսիացի ժողովուրդները մշտապես սերտ և մտերիմ հարաբերություններ ունեն: Ինձ համար շատ հաճելի է Հայաստան այցելությունը: Ես շատ տպավորվեցի հատկապես այս հուշահամալիր այցից»,- ասաց Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկան Մոնիյեն: Պատվիրակության կազմում կան ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Չինաստանից, Իրանից, Էստոնիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից: Նախատեսվում են նաև այցելություններ Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Դեսպանները հանդիպելու են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Նմանատիպ նյութեր