211652_close_icon
views-count7665 դիտում article-date 20:08 15-09-2018

Անգլիա. «Արսենալը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 2018-19 մրցաշրջանի մեկնարկային երկու խաղերում պարտություն կրելուց հետո Լոնդոնի «Արսենալն» առայժմ միավոր չի կորցնում: 5-րդ տուրում Ունաի Էմերիի թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ այս անգամ արտագնա խաղում առավելության հասնելով «Նյուքասլի» նկատմամբ. 2:1: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան 2-րդ խաղակեսում: Լոնդոնցիների կազմում հաշիվը բացեց Գրանիտ Ջական, քիչ անց այն կրկնապատկեց Մեսութ Օզիլը: Եվ միայն հանդիպման վերջին վայրկյաններին դաշտի տերերի հաջողվեց «թրջել» հաշիվը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների թվում էր և 69-րդ րոպեին խաղադաշտ մտավ՝ փոխարինելով Օբամեյանգին: Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 9 միավոր և մի փոքր էլ բարելավեց մրցաշարային դիրքերը: Թեպետ առաջատարները նույնպես հաղթանակներ տարան. «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին», իսկ «Չելսին» 4:1 հաշվով՝ «Կարդիֆին»: [b]Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր [/b] «Նյուքասլ» - «Արսենալ»՝ 1:2 Քիրան Քլարկ, 90+1 - Գրանիտ Ջակա, 49, Մեսութ Օզիլ, 58 «Չելսի» - «Քարդիֆ»՝ 4:1 Էդեն Ազար, 37, 44, 80, 11մ, Վիլիան, 83 - Սուլեյման Բամբա, 16 «Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 3:0 Լերոյ Սանե, 2, Դավիդ Սիլվա, 21, Ռահիմ Ստերլինգ, 47
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր