211652_close_icon
views-count18250 դիտում article-date 10:32 16-09-2018

Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը. Aravot.am

Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից ուժգին գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը: Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք,որ գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23.50-ից եւ շարունակվել մոտ 40 րոպե, մինչեւ սեպտեմբերի 16-ի 0 ժամ 30 րոպե: Այդ գնդակոծության հետեւանքով Կոթիի գյուղամիջում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ նա վիրավորվել է ոտքի սրունքի շրջանում: Ս. Սեփխանյանը գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, նրա վիճակը բարվոք է: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/09/16/981157/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր