36621 դիտում
15:45 17-09-2018
24-ամյա վարորդը Mercedes-ով Կոտայքի մարզում վրաերթի է ենթարկել հայր ու աղջկան. վարորդը փախուստի չի դիմել. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 24-ամյա Միքայել Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 35 QR 122 համարանիշի ավտոմեքենայով Արամուս գյուղի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Գեղամ Հակոբյանին և 12-ամյա Ինեսա Հակոբյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել՝ Գ. Հակոբյանին՝ «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Ի. Հակոբյանին՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Հայրապետյանն աշխատում է «Սանիթեք» ընկերության՝ Նորք Մարաշ թաղամասի սանմաքրման ղեկավար, իսկ վրաերթի ենթարկվածները հայր ու դուստր են, երեխան էլ սովորում է իրենց գյուղի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում։
Հետաքննիչի հանձնարարկանով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)