24095 դիտում
16:28 23-12-2018
Երևանում 26–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 22–ամյա հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել. վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Յուրի Ամիրջանյանը իր վարած BMW մակնիշի 74 PM 074 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի 71 հասցեի մոտ՝ ID բանկի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 22-ամյա Մերի Չիլինգարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ վրաերթի ենթարկվածին ուղեկցել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանալ Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Յու. Ամիրջանյանը աշխատում է «Գրանտ 1» տաքսի ՍՊԸ-ում՝ որպես օպերատոր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+