211652_close_icon
views-count3005 դիտում article-date 20:02 17-09-2018

Սա մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է.«Ազատ միտք և ազատ խոսք» հկ

Այսօր առավոտից իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում Yerevan Today լրատվամիջոցի գրասենյակում։ Սա՝ մամուլի եւ խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է։ Սոցիալական ցանցերում ամիսներ ի վեր արձանագրվում է տոտալ անհանդուրժողականություն այլակարծության, պաշտոնականից տարբերվող որեւէ մտքի եւ տեսակետի հանդեպ։ Ագրեսիվ ձեւակերպումներին, հայհոյանքներին եւ սպառնալիքներին այսօր ավելացավ ուժայինների ուղիղ միջամտությունը լրատվամիջոցի գործունեությանը։ Մենք կոչ ենք անում լրատվամիջոցներին, մամուլի եւ խոսքի ազատությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններրին, իրավապաշտպան կազմակերպություններին արտահայտել հստակ դիրքորոշում տեղի ունեցածի նկատմամբ եւ իրենց գնահատականը տալ կատարվածի նկատմամբ։ Այսօրվա լռությունը վաղը հանգեցնելու է լրատվամիջոցների տոտալ վերահսկման քաղաքականությանը։ «Ազատ միտք և ազատ խոսք» հկ

Նմանատիպ նյութեր