991 դիտում
14:13 03-05-2023
Խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում Հայաստանն առաջատարն է. հրապարակվել է «Մամուլի ազատության ինդեքս 2023» զեկույցը
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2023» զեկույցը: Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի 180 երկրներում և տարածքներում, հրապարակվել է մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը։ ՀՀ-ն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 49-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը։
ՀՀ-ն դասվել է «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքում։ Խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում Հայաստանն, ինչպես և նախորդ տարի, առաջատարն է: «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը 77-րդ, Թուրքիան՝ 165-րդ, Ադրբեջանը 151-րդ, իսկ Իրանը 177-րդ հորիզոնականում է:
Զեկույցում նշվում է, որ չնայած բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կոնֆլիկտի առնչությամբ երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի: Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, ուր ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիա դաշտն աճում է։ Անկախ առցանց լրատվական կայքերը զարգանում են՝ կատարելով ժողովրդավարական էական հակակշռի իրենց դերը:
Զեկույցում նշվում է նաև, որ լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է Հայաստանի քաղաքական դաշտի բևեռացվածությունը:
Նշվում է, որ միայն մի քանի լրատվամիջոցներ են շարունակում անկախ մնալ, իսկ մյուսները հավատարիմ են մնում կա՛մ իշխանական թևին, կա՛մ ընդդիմադիր կողմին: Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հարձակվում լրագրողների վրա։ Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության կիրառմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին: Նշվում է նաև, որ վերջին բարեփոխումները չեն լուծել այս խնդիրը, իսկ պետական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է կառավարության կողմից:
Զեկույցում նշվում է, որ երկրում լրագրությունը, որպես մասնագիտություն, անարգված է և քաղաքական էլիտաների հակալրատվական հռետորաբանությունը ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և Լաչինի միջանցքի արգելափակմանը և նշվում, որ այս հանգամանքները բարդացնում են լրագրողների աշխատանքը:
Նշվում է նաև, որ լրագրողները պարբերաբար ճնշումների, բռնության և վիրավորանքների են արժանանում ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիրների կողմից և լրագրողների նկատմամբ բռնությունը Հայաստանում անպատիժ է մնում։

Նմանատիպ նյութեր
1499 դիտում
17:33 16-09-2014
Հրապարակվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ՔՀԿ կայունության ինդեքս 2013թ-ը
Այս բաժնից
1147 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1114 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1138 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան