4652 դիտում
22:46 17-09-2018
Մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնում այս տարի ընգրկված է 17 ֆիլմ՝ 12 երկրից (Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան և այլն):
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 15-20-ը՝ Ուջան գյուղում և Երևանում:
Ծրագրերում ներկայացված են վավերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական, կենսագրական, ժամանակագրական-հրապարակախոսական, անիմացիոն, պոետիկ, էքսպերիմենտալ խաղարկային վավերագրություններ:
Փառատոնի շրջանակում «CineDOC-Tbilisi» կինոփառատոնի և «Caucasian House» (Կովկասյան տուն) կազմակերպության հետ համագործակցությամբ, հայ և արտերկրյա մշակութային մենեջերների համար կանցկացվի «Ինչպես ցուցադրություններ կազմակերպել մարզերում» հատուկ աշխատարանը, որը կունենա շուրջ 25 մասնակից, որոնցից 7-ը՝ Հայաստանից: Աշխատարանը վարելու են շվեդական «Doc Lounge» կազմակերպության ներկայացուցիչները:
«Ծիրանի ծառ» կինոփառատոնի ժյուրիի կազմում են՝ գերմանացի կինոռեժիսոր Վիլանդ Շփեկը, իրանցի կինոռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը, պատմաբան-մարդաբան Հրանուշ Խառատյանը:
Նմանատիպ նյութեր
4963 դիտում
22:47 29-09-2016
Երևանում, Գյումրիում և Ուջանում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը
6772 դիտում
18:44 25-06-2018
«Երևանյան ամառ 2018». մեկնարկել է «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը
Այս բաժնից
1210 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1051 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը