3654 դիտում
11:49 18-09-2018
Հայաստանի համար անցումային փուլ է, լի մարտահրավերներով․ գերմանացի վերլուծաբան․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշել է, որ Ադրբեջանը կարող է փորձել օգտվել այն իրավիճակից, որը ստեղծվել է Հայաստանում հեղափոխությունից հետո և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտներում: Ըստ նրա՝ սա Հայաստանի համար անցումային փուլ է, լի մի շարք մարտահրավերներով, քանի որ կան նաև արտաքին քաղաքական խնդիրներ:
«ՀՀ նոր իշխանությունների առջև այսօր բազում խնդիրներ են ծառացել՝ ՀՀ ներքաղաքական կյանքը կայունացնելու առաջնահերթությունը և հեղափոխության հետևանքները քաղաքականապես կայացնելու անհրաժեշտությունը, որը պահանջում է արագ ներքին քաղաքական գործընթացներ: Սակայն, բնականաբար, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակ չի փոխվել, և կա հակամարտություն, որի շուրջ իրավիճակը զարգանում է, հակառակորդը գուցե փորձի օգտվել մի շարք հանգամանքներից»,- ասել է նա:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6026 դիտում
10:37 18-05-2019
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ոչինչ չի փոխի, ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
3055 դիտում
10:07 19-03-2016
Վերլուծաբան Սիմոնովը հույս է հայտնում, թե ՀՀ-ին վաճառվող ռուսական գազը կէժանանա. «168 ժամ»
2407 դիտում
10:38 25-10-2018
ԱՄՆ-ը ցանկանում է էլ ավելի ներքաշվել Արցախի խնդրի կառավարման կառուցվածք. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը