6026 դիտում
10:37 18-05-2019
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ոչինչ չի փոխի, ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը բացատրեց, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպման կազմակերպման երկարաձգումը։
Նա նշեց, որ այստեղ կա մեկ խնդիր, որը հանգեցնում է տեխնիկական և բովանդակային բարդությունների։ Լուկիանովի խոսքով՝ ռուսական կողմն այս հակամարտությամբ բարձր մակարդակով զբաղվում է մշտապես։ Ըստ նրա՝ կարիք չկա հիշեցնել, թե որքան հանդիպումներ ու գործընթացներ են նախաձեռնել ռուսաստանցի դիվանագետներն ու ղեկավարները 1994 թվականից սկսած։
«Այսինքն՝ ՌԴ-ն միշտ իր ձեռքը պահում է Ղարաբաղյան զարկերակի վրա, և որքան էլ խիստ արտաքին քաղաքական հիմնախնդիրներ է ունենում, այս հակամարտության գոտում տիրող իրավիճակի ուղղությամբ ուշադրություն պահպանվում է միշտ, որի արդյունքն էլ այն է, որ Ռուսաստանն արձագանքող է, ավելի ճկուն ու դինամիկ է գործում այս հարցում, քանի որ տեղեկացված է հակամարտության բուն խնդիրներին և ներկա վիճակին բարձր մակարդակով։
Ինչ վերաբերում է Նահանգներին, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, որպես Ռուսաստանի հետ քաղաքական լուրջ խնդիրներ ունեցող երկիր, ԱՄՆ-ն ցանկանում է ժամանակ առ ժամանակ նաև հավասարակշռել Ռուսաստանի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում իր ջանքերով, իսկ հավասարակշռման համար հարկավոր են համապատասխան մակարդակ, տեղեկացվածություն և հանդիպման պայմաններ։
Ամերիկյան բարձրաստիճան ջանքերը սովորաբար արտահայտված են եղել պետքարտուղարի մակարդակով այս կամ այն միջազգային կազմակերպության գագաթաժողովի կուլիսներում, կամ առավելագույնը, որը եղավ Ապրիլյան պատերազմից հետո, Վիեննայի նախաձեռնությունն էր ԱԳ նախարարների և պետքարտուղարների մակարդակով։
Ներկայիս բանակցային իրավիճակը պահանջում է այդ իրավիճակի ուսումնասիրություն, հումանիտար օրակարգի մեջ ներգրավում, համապատասխան միջնորդական ջանքեր, համապատասխան բարձր մակարդակ Պետքարտուղարության կողմից, որը բավականին բարդ խնդիր է նման ծանրաբեռնվածությամբ երկրի համար, հատկապես, երբ ամերիկյան արտաքին քաղաքականությունը գլոբալացված է, և բարձր մակարդակով զբաղվում են գլոբալ և մոտակա տարածաշրջաններով, ինչպես և՝ մյուս գերտերությունները։
Սա գերտերություններին բնորոշ քաղաքականություն է։ Ուստի կարծում եմ՝ որոշ ժամանակ հարկավոր կլինի տեխնիկական ու բովանդակային հարցերը լուծելու համար։ Այնուամենայնիվ այդ հանդիպումը ոչինչ չի որոշելու, ինչպես և՝ գուցե առաջիկա այլ հանդիպումներ, քանի որ կողմերը զիջումների քաղաքական կամք չունեն»,- ասաց Լուկիանովը։
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի օրերս արած պնդմանը, թե բոլորը գիտեն՝ ինչ փաստաթուղթ է սեղանին, ռուս վերլուծաբանն ասաց, որ կարգավորման սկզբունքների վերաբերյալ վերջին անգամ հստակեցումներ արեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ իրենց տարածած հաղորդագրության միջոցով ներկայացնելով Մադրիդյան սկզբունքները, որոնք կարգավորման այս կամ այն փուլում տեղավորվել են որևէ փաստաթղթում փոքր փոփոխություններով։
«Ներկայումս ես կդժվարանամ ասել, թե որն է վերջին փաստաթուղթը, որը կարող է դիտարկվել։ Խոսակցություններ կային, որ դա ռուսական առաջարկ է, սակայն ռուսական կողմը նշեց, որ դա հավաքական բոլոր միջնորդների առաջարկներն են, և դրանում որևէ նորություն չկա, չնայած նաև չմանրամասնվեց։
Պաշտոնական հաղորդագրություններում չի արտացոլվում այդ մասին որևէ տեղեկություն, հայկական կողմը նշում է, որ կողմերը փոխանակվում են դիրքորոշումներով, շարունակում է պահանջել ԼՂ մասնակցություն բանակցություններին, Ադրբեջանն անընդհատ պնդում է, թե նախկին ձևաչափով են շարունակվում բանակցությունները: Այսինքն՝ կողմերից յուրաքանչյուրն իր մոտեցումն է ցանկանում ներկայացնել՝ որպես իրականություն: Թե իրականում ինչ է կատարվում բանակցություններում, որոնք ըստ էության փակ են, կարելի է միայն ենթադրել։ Եթե կա շփման գծում իրավիճակի փոփոխություն, ուրեմն կողմերը կոնսենսուս չունեն:
Ավելին՝ եթե կողմերն այս հարցերում ունենային փոխհամաձայնություն, ապա շեշտ չէր դրվի հումանիտար նախաձեռնությունների վրա, կողմերը չէին շարունակի իրարամերժ հայտարարություններ անել, որոնք վերջին շրջանում է՛լ ավելի են սրվել։ Սա իմ տպավորությունն է գործընթացի մասին: Ես չեմ տեսնում առաջընթաց, բացի շփումների ինտենսիվությունից, որը դրականորեն ծառայել է շփման գծում իրավիճակի հանդարտեցմանը վերջին ամիսներին»,- ասաց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2398 դիտում
10:38 25-10-2018
ԱՄՆ-ը ցանկանում է էլ ավելի ներքաշվել Արցախի խնդրի կառավարման կառուցվածք. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
3153 դիտում
09:38 21-05-2019
Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանին. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
2518 դիտում
10:01 21-11-2019
Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»