9397 դիտում
21:30 18-09-2018
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը Դուբայում ներկայացրել է Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 6-15-ը հյուրախաղերով հանդես եկավ Դուբայի օպերային թատրոնում, որտեղ ներկայացվեցին Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ» հանրահայտ օպերաների պրեմիերաները: Ցուցադրված 6 ներկայացումների տոմսերն ամբողջությամբ վաճառվել էին։ Հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ընդունեց հայ արտիստների ելույթները՝ ինչը Դուբայի թատրոնի տնօրենության հավաստմամբ աննախադեպ ջերմ էր և արժանի բարձր գնահատականի։
Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է։ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների հետ միասին Դուբայում ներկայացան նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները /խմբավար՝ Էմմա Առաքելյան/։
Դուբայի հանդիսատեսին ներկայացվեց տպավորիչ բեմական հագուստ՝ դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձևավորմամբ և չափազանց ինքնատիպ լուծումներով բեմի ձևավորում, որն իրականացվել է Հայաստանի օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի կողմից։ Ներկայացման դիրիժորն էր Քրիստոֆեր Օկասեքը (ԱՄՆ)։ Թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան։
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան։
«Կարմենում» հանդես եկան հետևյալ մենակատարները՝ Կարինե Բաբաջանյան, Գրետա Բագիյան, Հովհաննես Այվազյան, Սարգիս Աղամալյան, Գևորգ Հակոբյան, Դավիթ Բաբայանց, Մերի Մովսիսյան, Ալինա Փահլևանյան, Հայկ Տիգրանյան, Գրիգոր Աբրահամյան, Աշոտ Ղանթարջյան, Հովհաննես Անդրեասյան, Թամարա Դադոյան, Արծվիկ Դեմուրչյան։
Հայաստանի օպերային թատրոնի արտիստների կողմից Դուբայում ներկայացված Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայի հագուստների ձևավորումը կատարել էր անվանի դիզայներ Ալբերտո Սպիացին։ Բեմադրությունը՝ իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչիկեի։ Ներկայացման բեմադրող դիրիժորն էր Հարություն Արզումանյանը։ Մասնակցում են Հայաստանի օպերային թատրոնի նվագախումբը և երգչախումբը։ Թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան։
«Կախարդական սրինգում» ներկայացման երեք օրերին հանդես եկան հետևյալ մեներգիչները՝ Լիպարիտ Ավետիսյան, Պերճ Քարազյան, Կիմ Սարգսյան, Հայկ Տիգրանյան, Հասմիկ Թորոսյան, Սոֆյա Սայադյան, Ջուլիետտա Ալեքսանյան, Մերի Մովսիսյան, Զոհրաբ Զոհրաբյան, Սերգեյ Սարգսյան, Ռուբեն Նուրիջանյան, Հովհաննես Անդրեասյան, Ալինա Փահլևանյան, Մարինե Դեինյան, Աննա Մնացականյան, Թամարա Դադոյան, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի «Երգող հրեշտակներ» խմբի անդամներ Աստղիկ Մանուկյան, Միշել Կարապետյան և Ժաննա Առաքելյան: Խմբավար՝ Աննա Մուսայելյան:
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը Դուբայում տեղի ունեցած հյուրախաղերի առթիվ Թատրոնի ամբողջ անձնակազմին ուղղված իր խոսքում նշում է․
«Սա մեզ համար պատասխանատու, կարևոր ու ներկայանալի ստուգատես էր, որը լավագույնս իրականացվեց մեր Թատրոնի յուրաքանչյուր աշխատակցի կողմից։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատում էին հետնաբեմում, տեխնիկական անձնակազմին, երաժիշտներին, երգչախմբին, բալետային թատերախմբին, մեր տաղանդաշատ դիրիժորներին, բարձր մարդկային և մասնագիտական հատկանիշներով օժտված մեր մեներգիչներին, բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի մենք բարձր մակարդակով ներկայացնենք մեր Երկիրը, Հայաստանի օպերային թատրոնը։
Անչափ ուրախալի են ու պարտավորեցնող բոլոր այն շնորհավորանքները, հիացական ու գովեստի խոսքերը, որոնք ես ստանում եմ մեր հյուրախաղերից հետո։ Սա, իսկապես, բացառիկ իրադարձություն էր, որով այսուհետ նոր էջ է բացվում մեր Թատրոնի պատմության մեջ․ մենք պարտավոր ենք մշտապես պահել ու զարգացնել այս բեմական նվաճումը, շարունակական դարձնել մեր պրեմիերային ներկայացումները, նորանոր ելույթներ ունենալ աշխարհի հեղինակավոր բեմերում՝ ի փառս մեր Երկրի մեր Մշակույթի և մեր Թատրոնի»։
[b]Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
Նմանատիպ նյութեր
7730 դիտում
23:35 05-09-2018
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը Դուբայում հանդես կգա երկու ներկայացմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2926 դիտում
22:42 10-09-2021
«Թատրոնը առանց քեզ չի կարող գոյատևել». Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը մեկնարկում է 89-րդ թատերաշրջանը
Այս բաժնից
676 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
952 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1111 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն