211652_close_icon
views-count75395 դիտում article-date 21:17 18-09-2018

Արարատի մարզում 100 տարի առաջ ստեղծվեց Նշավան գյուղը. գյուղ, որով հպարտանում են տեղաբնակները ու բարի նախանձով են նայում հարևան գյուղաբնակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արարատի մարզի Նշավան գյուղում տոնական միջոցառումներ էին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղը նշում է հիմնադրման 100-ամյակը: Գյուղի փողոցները զարդարված են եռագույն դրոշներով, իսկ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող բացօթյա տարածքում կենդանի հնչողությամբ տոնական համերգ է տեղի ունենում: Գյուղի երեխաները իրենց երգուպարով, ասմունքով ոչ միայն ներկայացնում են գյուղացիներին և հյուրերին, այլև պատմում են, թե ինչպես է ստեղծվել գյուղը, 100 տարի առաջ առաջին բնակիչներն ինչպես են քարը քարին դնելով՝ ստեղծել գյուղը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մենք գոհ ենք մեր գյուղապետ Մյասնիկ Հովհաննիսյանից, ով 1 տարվա ընթացքում կարողացավ ապացուցել, որ ինքը հողի ու ջրի, գյուղացու մատից փուշ հանող, գյուղացու ցավին դարման լինող գյուղապետ է: Կարճ ժամանակում ինքներս ենք զգում, թե ինչպես է գյուղը իր մեջքը դզում»: Ամենատարեցներն էլ ասում էին. «Մենք գիտենք, որ Մոսկվան միանգամից չի կառուցվել, բայց մեր գյուղապետը իր մարդկային հատկանիշներով ապացուցում է, որ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Նրա շնորհիվ մեր գյուղը կամաց-կամաց շենանում է: Ամենակարևորը նաև այն է որ նախկինների արածները չի քանդում, այլ եղածի վրա նորն է դնում ու իզուր չէ, որ մեր գյուղը կոչվում է Նշավան»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տոնական միջացառմանը ներկա էին սիրված ու ճանաչված հյուրեր, այդ թվում՝ սիրված ու ճանաչված դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղն այս պահին ունի 2700 բնակիչ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 283+
283+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր