3839 դիտում
16:07 19-09-2018
Danske Bank-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով
Դանիայում գործող խոշորագույն ֆինանսական կառույցի` Danske Bank-ի ղեկավար Թոմաս Բորգենն այսօր հրաժարական է ներկայացրել դրամատան` Էստոնիայում գործող մասնաճյուղի շուրջ ծագած սկանդալի ֆոնին: Հաղորդում է [url=https://www.bloomberg.com/news/articles/2018-09-19/danske-bank-ceo-to-step-down-for-role-in-laundering-scandal]Bloomberg[/url]-ը։
«Հստակ է, որ Էստոնիայում փողերի հնարավոր լվացման հարցում Danske Bank-ը չի կարողացել հավատարիմ մնալ իր պարտավորություններին», - նշել է Բորգենը:
Այսօր, օրվա երկրորդ կեսին, Կոպենհագենում հրապարակվելու են Danske Bank-ի ներքին հետաքննության արդյունքները:
Դանիայի խոշորագույն բանկի շուրջ սկանդալը ծագեց մամուլում հայտնված այն տեղեկություններից հետո, որոնց համաձայն, 2007-ից 2015 թվականներին Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի միջոցով մի շարք հետխորհրդային պետությունների պետական պաշտոնյաներ և օլիգարխներ շուրջ 150 միլիարդ դոլարի լվացում են իրականացրել: Խոսքը մասնավորաբար Ադրբեջանից, Ռուսաստանից և Մոլդովայից դուրս բերված գումարների մասին էր:
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
21:28 05-06-2014
Hellenic Bank-ը նախատեսում է վաճառել Ռուսաստանում գտնվող մասնաճյուղը
1379 դիտում
10:42 04-11-2015
Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank-ը իրանական պատժամիջոցները շրջանցելու համար տուգանվել է 200 մլն դոլարով
1388 դիտում
19:38 07-10-2019
Վարոս Սիմոնյանն ընդունել է չինական Bank of China Քաթարի մասնաճյուղի նախագահին
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են