2622 դիտում
21:40 19-09-2018
Միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն է անցկացվել ԱԻՆ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարությունում անցկացվեց «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժությունը ղեկավարում էր Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը: Վարժանքին մասնակցում էին պետական կառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև` ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունները:
Ուսումնավարժության նպատակներն էին՝
• փորձարկել «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի» նախագծի իրատեսությունը,
• պարզել ոլորտում առկա օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի բաց կողմերը,
• խաղարկել սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի ծավալումը,
• ինչպես նաև փորձարկել Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կարողությունները:
Ըստ սցենարի՝ Հայաստան-Վրաստան (Ջավախքի տարածաշրջան) սահմանային տարածքում՝ Ջավախքի և Փամբակ-Սևանի ակտիվ խզվածքների վրա, գրանցվել է 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Բավրայի սահմանային անցակետում միգրանտների մեծ հոսք է առաջացել: Անհրաժեշտ է դիտարկել ժամանակավոր տարանցման ճամբարի կազմակերպումը՝ գրանցման, տվյալների վերամշակման և բուժզննման կարիք ունեցող մարդկանց մշտապես աճող թվաքանակը վերահսկելու նպատակով:
Միգրացիոն հոսքի կառավարումն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն կա համապատասխան մարմինների ուժերը կենտրոնացնել սահմանային անցակետում, ուժեղացնել հերթափոխը, իրականացնել միգրանտների սահմանային հատման ընթացակարգերը և միգրացիոն հոսքերի կառավարումը: Միևնույն ժամանակ, պետք է կազմակերպել միգրացիոն ճամբարի ծավալման և տեղակայման աշխատանքներն ու միգրանտների կենսաապահովումը:
Ուսումնավարժության ընթացում պետական կառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվեցին առաջարկություններ, որոնք կներառվեն «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի» նախագծում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2203 դիտում
13:38 14-12-2017
ՀՀ ԱԻՆ-ում մշակվում է միգրացիոն հոսքերի կառավարման պլան
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին