Հայաստանի խորհրդարանը նշում է հիմնադրման 100-ամյակը
Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 20-ին նշում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումը սկսվելու է ժամը 18-ին Ազգային ժողովում։
Միջոցառման հրավիրատոմսեր ուղարկվել են ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ բոլոր գումարումների պատգամավորներին: Միջոցառմանը հրավիրված է շուրջ 600 մարդ:
Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման և գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, այնուհետև ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին:
Նշենք, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը գումարվեց օգոստոսի 1-ին: