Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց․ Tert.am
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց, այս մասին Վանեցյանը տեղեկացրեց [color=#EF2929]Tert.am[/color]–ի հետ զրույցում։ «Տեղափոխվել եմ, արդեն էնտեղ եմ ապրում»,- ասաց հաստատեց Վանեցյանը:
Հարցին, թե ինչով էլ պայմանավորված տեղափոխությունը Կառավարության ամառանոց արդյոք նրա և ընտանիքի անվտանագությանը սպառնալիք կա, Արթուր Վանեցյանը ժպիտով արձագանքեց. «Այո, լրջագույն սպառնալիք»:
Նշենք, որ մամուլում գրվել էր, որ Վանեցյանի մտադրություն ունի տեղափոխվել ամառանոց, քանի ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում:
Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի կարող է առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում:
Աղբյուրը՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/22/threat/2798659]Tert.am[/url]