211652_close_icon

Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում․ Արա Բաբլոյան

views-count2545 դիտում article-date 16:06 24-09-2018
Արա Բաբլոյանը շնորհավորել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին․ «Սիրելի երևանցիներ, թեև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված: Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին և դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Շնորհավորում եմ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» դաշինքին` Երևան քաղաքի ավագանու կազմում ընգրկվելու կապակցությամբ: Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում»:- ասված է Արա Բաբլոյան շնորհավորական ուղերձում։

Նմանատիպ նյութեր