211652_close_icon
views-count84340 դիտում article-date 18:16 24-09-2018

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են «յաշիկն» ու Hummer-ը, որի վարորդներն ու ուղևորները հարսանիքից հետո Փարաքարում ներխուժել էին խանութ, ջարդուփշուր արել ներսի գույքն ու ծեծի ենթարկել քաղաքացիներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժի ծառայողները ՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Mercedes G63 մակնիշի 555 QQ 05 և Hummer մակնիշի 99 ՍՍ 600 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը որոնում է նաև BMW մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն ու ուղևորները նույնպես կասկածվում են Փարաքարում տեղի ունեցած հայտնի վիաճաբանություն-ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը և կան նաև բերման ենթարկվածներ: Վիճաբանություն-ծեծկռտուքից առաջ նշված անձինք Փարաքարի «գաի պոստի» հետնամասում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/20/1105725/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցի 27 հասցեում գտնվող մթերային խանութի դիմաց նշված գյուղի մի քանի բնակիչներ ծեծի էին ենթարկել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 20-ամյա Էդուարդ Մկրտչյանին, Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Էմիլ Մաթևոսյանին, որից հետո նշված հասցեում գործող խանութի գույքի մեծ մասը վնասել էին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութը պատկանում է Փարաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Քրիստինե Խաչատրյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծողների բրիգադը եղել էր Mercedes մակնիշի 555 QQ 05 համարանիշի մեքենայով և, ըստ ականատեսների՝ նրանք զինված էին եղել: Ահազանգով դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր