211652_close_icon
views-count46812 դիտում article-date 22:50 25-09-2018

32-ամյա վարորդը, ով ոչ սթափ վիճակում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի, որոնցից մեկը մահացել էր՝ քննիչի որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալված Փարաքար գյուղի բնակիչ, 32-ամյա Նվեր Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 21-ին ոչ սթափ վիճակում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում 2 քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ: Վրաերթի ենթարկվածներից մեկը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/21/1105830/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 21-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 PC 997 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի: Վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածները տեղափոխվել էին Վաղարշապատ բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից մեկը, գիտակցության չգալով՝ մահացել էր: Վիրավորներից մեկին հիվանդանոց էին տեղափոխել Արտակագ իրավիճակների նախարարության փրկակար ծառայության աշխատակիցները, իսկ մեկին էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, քաղաքացիներն էին տեղափոխել հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել էր նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանի, վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրաանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ վրաերթ կատարողը դեպքի վայրից դիմել էր փախուստի և դեպքի վայր ժամանած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել էին վրաերթ կատարած ավտոմեքենայի համարանիշը: Որոշ ժամանկ անց դեպքի վայր էր ժամանել մի երիտասարդ, ով հայտնել էր, որ վրաերթը կատարել է ինքը՝ Opel մակնիշի ավտոմեքենայով և ոստիկաններին մատնացույց էր արել այն վայրը, որտեղ թողել էր ավտոմեքենան: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր նույն բաժնի ավագ քննիչ Արշակ Կիրակոսյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր