9958 դիտում
12:14 26-09-2018
Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել 1-ին կիսամյակում. Կասպերսկի Լաբորատորիա
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ կառավարման ավտոմատացված համակարգերի (ԿԱՀ) համակարգիչների ավելի քան 40%-ն այս տարվա առաջին կիսամյակում ենթարկվել է վնասաբեր ծրագրային ապահովման գրոհների։ Ամենաշատը տուժել են Վիետնամը, Ալժիրը և Մարոկկոն, իսկ ամենանվտանգ երկիրը Դանիան է։ Այս տվյալները ներկայացված են Kaspersky Lab ICS CERT-ի՝ 2018 թվականի առաջին կիսամյակում արդյունաբերական ավտոմատացման համակարգերի նկատմամբ սպառնալիքների լանդշաֆտի մասին հաշվետվությունում։
Արդյունաբերական համակարգիչների վրա կիբեռգրոհները համարվում են չափազանց վտանգավոր սպառնալիք, քանի որ կարող են հանգեցնել ֆինանսական կորուստների և արտադրության պարապուրդի։ Ավելին՝ ձեռնարկություններում նման միջադեպերը կարող են լրջորեն խաթարել ամբողջ տարածաշրջանի սոցիալական բարօրությունը, էկոլոգիան և մակրոտնտեսությունը։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտողների հավաքած վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2018 թվականի առաջին կեսում ԿԱՀ-ի համակարգիչների 41,2%-ն առնվազն մեկ անգամ գրոհի է ենթարկվել։ Այդ ցուցանիշը շարունակում է աճել. նախորդ կիսամյակում այն կազմել է 37,75%։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ զարգացող երկրներում են գտնվում կիբեռսպառնալիքներից ամենաշատը տուժած արդյունաբերական սարքերը։ 2018 թվականին գրոհի ենթարկված ԿԱՀ-ի համակարգիչների քանակով առաջատարն են Վիետնամը (75,1%), Ալժիրը (71,6%) և Մարոկկոն (64,8%)։ Այս առումով ամենանվտանգ երկրներն են Դանիան (14%), Իռլանդիան (14,4%) և Շվեյցարիան (15,9%).
Ռուսաստանում նկատվում է գրոհի ենթարկված ԿԱՀ-ի համակարգիչների քանակի նվազում. հաշվետու ժամանակաշրջանում այդ ցուցանիշը կազմել է 45%, ինչը 2 տոկոսային կետով փոքր է 2017 թվականի երկրորդ կիսամյակի ցուցանիշից։ Ընդ որում, Ռուսաստանը եվրոպական բոլոր երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցրել գրոհի ենթարկված համակարգիչների տոկոսային ցուցանիշով։
Ընկերությունների տեխնոլոգիական ենթակառուցվածքում սարքերի վարակման հիմնական աղբյուր է մնում համացանցը. 2018 թվականի առաջին կիսամյակում ԿԱՀ-ի համակարգիչների 27%-ում արգելափակվել են սպառնալիքներ, որոնց աղբյուրը համացանցն է։ Երկրորդ տեղը զբաղեցնում են հանվող կրիչները (8,4%), իսկ երրորդը՝ փոստային ծրագրերը (3,8%)։
«ԿԱՀ-ի համակարգիչների վրա գրոհների տոկոսն անհանգստություն է պատճառում։ Մեր խորհուրդն է՝ ուշադրություն դարձնել համակարգերի անվտանգությանն ինտեգրման ամենասկզբից, երբ դրա տարրերն առաջին անգամ միացվում են համացանցին. տվյալ փուլում պաշտպանական լուծումներն արհամարելը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ICS CERT թիմի փորձագետ Կիրիլ Կրուգլովը։
Kaspersky Lab ICS CERT-ի փորձագետները խորհուրդ են տալիս հետևյալ կանոններին.
· կանոնավոր կերպով տեղադրեք ձեռնարկության տեխնոլոգիական ցանցում աշխատող օպերացիոն համակարգերի, կիրառական ծրագրային ապահովման և պաշտպանության միջոցների թարմացումները;
· ըստ կիրառվող պորտերի և արձանագրությունների սահմանափակեք կազմակերպության ցանցի և այլ ընկերությունների ցանցերի միջև սահմանային երթուղիչների թրաֆիկը;
· անցկացրեք ձեռնարկությունների արդյունաբերական ցանցում և դրա սահմաններին տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգերի (ՏԳ ԿԱՀ) բաղադրիչներին հասանելիության սահմանազատման աուդիտ;
· ՏԳ ԿԱՀ-ի սերվերներում և աշխատանքային կայաններում ներդրեք վերջնական սարքերի համար մասնագիտացված լուծումներ, որպեսզի պաշտպանվեք պատահական կիբեռգրոհներից. կիրառեք սպառնալիքների մոնիթորինգի, վերլուծության և հայտնաբերման լուծումները՝ թիրախային գրոհներից լավագույն պաշտպանության համար;
· անցկացրեք ձեր աշխատակիցների, ինչպես նաև ձեր ցանցին հասանելիություն ունեցող գործընկերների և մատակարարների ուսուցում։
Հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է Kaspersky Lab ICS CERT կայքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1855 դիտում
12:47 14-11-2017
Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ օգտատիրոջ համակարգիչ ենթարկվել է համացանցից գրոհի փորձի. «Կասպերսկի Լաբորատորիա»
9541 դիտում
11:30 05-03-2018
Անցյալ տարվա երկրորդ կիսամյակում սպամի բախվել է Հայաստանի օգտատերերի 42,87%-ը. «Կասպերսկի Լաբորատորիա»
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3916 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին