211652_close_icon
views-count2412 դիտում article-date 13:39 27-09-2018

ՀՀ ԱԳ նախարարը և Վանուատուի արտաքին գործերի և առևտրի նախարարը ՆՅու Յորքում քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, հանդիպեց Վանուատուի արտաքին գործերի և առևտրի նախարար Ռալֆ Ռեգենվանուի հետ: Արտգործնախարարները քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ, անդրադարձան Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախատեսվող միջոցառումներին, օրակարգին և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջիկա նախաձեռնությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր