211652_close_icon
views-count81962 դիտում article-date 18:29 28-09-2018

Արտակարգ դեպք Երևանում. Երևանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսի 16-ամյա ուսանողուհին Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել և նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ներքևի հատվածում գտնվող աստիճանավանդակների վրամ և իրեն ցած նետել: Ոստիկանության ծառայողները նրան պոլիտրավմա ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 15 հերթապահ խմբի ուղեկցությամբ նրան տեղափոխում են Արմենիա բժշկական կենտրոն: Արդեն հիվանդանոց է մեկնում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որտեղից բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութուններ տալ, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի 16-ամյա բնակիչէ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Երևանում գործող քոլեջներից մեկի 2 –ր կուրսի ուսանող է: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր