2034 դիտում
21:44 01-10-2018
Տարեցների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նվերներ են հանձնել 100 և ավելի տարեկան 17 երևանցիների
Տարեցների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն այցելել են 100 և ավելի տարեկան երևանցիների բնակարաններ:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավանդույթի համաձայն նրանք շնորհավորել են մայրաքաղաքի տարեց բնակիչներին Տարեցների միջազգային օրվա առիթով, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և հանձնել նվերներ:
Նշենք նաև, որ մայրաքաղաքում բնակվում է 100 և ավելի տարեկան 17 երևանցի: Նրանցից ամենատարեցը Հայոց ցեղասպանությունը վերապրած 110-ամյա Մարի Կիրակոսյանն է, ով բնակվում է մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում:
Նմանատիպ նյութեր
1292 դիտում
19:55 01-10-2015
Այցելություններ ու ավանդական նվերներ տուն-ինտերնատներին` Տարեցների միջազգային օրվա առիթով
4437 դիտում
17:00 02-10-2017
Տարեցների միջազգային օրվա առիթով 100 և բարձր տարիքի երևանցիներին հանձնվել են ավանդական նվերները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»