211652_close_icon
views-count1603 դիտում article-date 15:42 02-10-2018

Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահ դառնալու առաջարկի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը դեռ չի որոշել՝ կընդունի արդյոք ԵԿՄ նախագահ դառնալու՝ իր մարտական ընկերների առաջարկը: Միքայելյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «ԵԿՄ-ում մեծ խնդիրներ կան, մարդիկ ասում են, որ ես պետք է գնամ, կարգավորեմ: Իմ մարտական ընկերներն են հրավիրել։ Ես պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, քննարկման ժամանակ կարծիք կհայտնեմ, կիմանաք»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով իր և Արամ Սարգսյանի միջև տարաձայնությունների մասին խոսակցություններին՝ նա նշեց՝ ոչ մի դեպքում սպարապետի ընտանիքի հետ խնդիր չի ունենա: Վստահեցրեց՝ իր և Սարգսյանի մեջ որևէ խնդիր չի եղել: Երկրապահ կամավորական միության անդամները հունիսի 21-ին որոշում էր կայացրել կասեցնել միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները:

Նմանատիպ նյութեր