211652_close_icon
views-count5556 դիտում article-date 22:48 02-10-2018

Երբ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի նախարարների ազատման որոշումներն ուժի մեջ մտնեն, դրանից հետո ես հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի ժամանակ անդրադարձավ ծրագրին, թե ինչպես պետք է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ ամեն ինչ լինի դե յուրե ճիշտ։ Նա հայտարարեց, որ երբ որ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատվելու մասին որոշումը դե յուրը կմտնի ուժի մեջ, դրանից հետո ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր