5475 դիտում
23:46 02-10-2018
Շախմատի օլիմպիադա. Հայաստան կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը, տղաների թիմը ոչ-ոքի խաղաց
Բաթումիում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ուկրաինայի ընտրանուն:
Էլինա Դանիելյանը պարտվել է Աննա Մուզիչուկին, Աննա Սարգսյանը՝ Աննա Ուշենինային: Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի են խաղացել:
Այս հաղթանակից հետո Ուկրաինայի հավաքականը վաստակեց 14 միավոր եւ բարձրացավ առաջին տեղ:
Այս պարտությունից հետո Հայաստանի ընտրանին ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Ուկրաինայի հավաքականն է՝ 14 միավորով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Լեհաստանի ընտրանու հետ` 2:2: Բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքիով:
Սպիտակներով խաղացել են Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը, ովքեր միավորը կիսել են Յան-Կրիստոֆ Դուդայի և Կասպեր Պիորունի հետ:
Սև խաղաքարերով էլ հանդես են եկել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը միավորը կիսել է Ռադոսլավ Վոյտասզեկի, իսկ Հովհաննիսյանը` Կամիլ Դրագունի հետ:
Այս տուրից հետո մեր հավաքականը 13 միավորով 6-րդն է: Առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է` 15 միավորով:
Նմանատիպ նյութեր
2695 դիտում
20:15 05-08-2022
Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը արտառոց ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ
937 դիտում
23:47 18-09-2024
Կանանց Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ
2642 դիտում
14:12 29-09-2016
Չեմպիոնների լիգա. «Բավարիան» Մադրիդում առաջին պարտությունը կրեց, մարտական ոչ-ոքի Ռոստովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2896 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում