211652_close_icon
views-count23203 դիտում article-date 01:28 03-10-2018

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյանը» դաշինքը վարչապետի թեկնածու չե՞ն առաջադրի. Փաշինյանն ամփոփում է բանակցությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է խորհրդարանական ուժերի հետ անցկացրած բանակցությունների արդյունքները: Վարչապետի խոսքով` իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյանը» դաշինքը վարչապետի թեկնածու չեն առաջադրի ոչ առաջին փուլում, ոչ երկրորդ: Թե ինչ հայտարարություններով հանդես կգան խմբակցությունները այսօր կամ վաղը, ցույց կտա ժամանակը, սակայն ինչպես նշեց Փաշինյանը` գործող խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքը: «Մեր դիրքորոշումը հետևյալն է` ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, քանի որ, տրամաբանորեն, ավելի շուտ անցկացնելու հնարավորություն չկա»,- հավելեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր