1406 դիտում
11:20 03-10-2018
Նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ. այստեղ ավելացել է տեղի սննդից օգտվող կալանավորների թիվը
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, շրջայց կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ եւ զրուցել դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ:
Նախարարությունից հայտնում են, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմի հետ հանդիպմանը նախարար Զեյնալյանը նշել է, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ՀՀ անունից իրականացնում է դատարանների կողմից նշանակված պատիժները, որոնք պետք է կատարվեն այնպես, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը չնվաստացվեն եւ չդառնան պատիժ, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ եւ օրենքով:
«Դա մեզնից յուրաքանչյուրից պահանջում է անձնական ու մասնագիտական բարձր որակներ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքականություն է փոխվել, եւ վերաբերմունքը պետք է լինի մարդակենտրոն: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողից պահանջվում է լինել պատասխանատու ոչ միայն իր համար եւ իր անունից, այլ հիմնարկի, Արդարադատության նախարարության եւ ՀՀ կառավարության: Ուստի իմ կոչն ու պատգամը ձեզ, որը, վստահ եմ, մշտապես փոխանցում է նաեւ ՔԿ ծառայության պետը, հետեւյալն է ՝ լինել զգոն եւ բարձր պահել քրեակատարողական ծառայողի պատիվը»,- ասել է նախարարը, բոլորին մաղթել բարի ծառայություն եւ հույս հայտնել, որ դրական փոփոխությունները հատկապես կզգան ՔԿՀ-ներում պահվող անձինք:
Այնուհետեւ, Արտակ Զեյնալյանը Ծառայության ղեկավար անձնակազմի հետ շրջել է քրեակատարողական հիմնարկի տարածքում, եղել բնակելի գոտում, հանձնուքների ընդունման սենյակում, ճաշարանում, որտեղ ծանոթանացել է սննդի պահման պայմաններին, օրվա ճաշացանկին եւ համտեսել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար պատրաստված սնունդը:
«Վանաձոր» ՔԿ հիմնարկի պետ Արտակ Հովհաննիսյանը նախարարին տեղեկացրել է, որ սննդի որակի բարելավումից հետո աճել է դրանից օգտվել ցանկացող դատապարտյալների եւ կալանավորված անձանց թիվը:
Այցի ավարտին նախարար Զեյնալյանը «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Մարատ Սեւոյանի ուղեկցությամբ եղել է նաեւ հիմնարկի տարածքում գործող հացի եւ փայտամշակման արտադրամասերում, որտեղ զբաղվածության ապահովման նպատակով ներգրավված են նաեւ դատապարտյալներ:
Նմանատիպ նյութեր
6315 դիտում
21:13 08-08-2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
4129 դիտում
17:55 30-07-2018
Նախարար Արտակ Զեյնալյանն ԱՄՆ-ում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը
6685 դիտում
23:50 03-07-2018
Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա և «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված