211652_close_icon
views-count8429 դիտում article-date 15:41 04-10-2018

Կառավարությունը միջոցներ հատկացրեց Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի նորոգման համար

Մ4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 110+900-կմ - 118+300 հատվածում պարբերական պահպանման՝ միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարությունը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կհատկացնի 439 մլն 268,7 հազ. դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից Ըստ հիմնավորման, Մ4,Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 110+900 – 118+300 7.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերջին անգամ նորոգվել է 2002 թվականին և գտնվում է գերմաշված վիճակում: «Խուսափելով ճանապարհահատվածի հետագա քայքայումից և հաշվի առնելով, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը վերակառուցման պատճառով փակ է ավտոմեքենաների երթևեկության համար ինչի պատճառով բեռնափոխադրումների մեծ մասը և մարդատար ավտոմեքենաների հոսքը դեպի հանրապետություն և դուրս կատարվում են Մ4 ավտոճանապարհով, անհրաժեշտություն է առաջացել նորոգել վերը նշված ճանապարհահատվածի ծածկը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նշված ճանապարհի կարևորությունը զբոսաշրջության ներգրավման տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ:

Նմանատիպ նյութեր