211652_close_icon
views-count3645 դիտում article-date 11:34 05-10-2018

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, օրակարգում մեկ հարց է. Tert.am. ՈՒՂԻՂ

ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ. օրակարգում մեկ հարց է: ԱԺ քննարկման կներկայացվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցման, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/05/parliament/2810962]Tert.am[/url]-ը։ Նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել, ըստ անհրաժեշտության, աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում: Նշենք, որ նախագիծը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային դարձնելու հետ: Որոշումն ընդունվելու դեպքում հոկտեմբերի 11-ը և 12-ը հայտարարվելու են ոչ աշխատանքային օրեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր