1715 դիտում
23:16 05-10-2018
Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը կարևորել է ԵԱՏՄ ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հեռահաղորդակցական
տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) շրջանակներում իրականացվող տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը՝ առանձնակի կարևորելով ԵԱՏՄ ֆորումի անցկացումը Հայաստանում։
Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող գործընթացներում մեր երկրի մասնակցությանը՝ Կարինե Մինասյանը դրանցում առանձնացրել է երեք հիմնական նպատակ՝ նախ Հայաստանը ներկայացված լինի ԵԱՏՄ ծրագրերում, ապա ներգրավված լինի նախագծերում և, վերջապես, սեփական ծրագրերը ներկայացնի։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են այս երեք հայեցակարգերի հետ կապված մի շարք մանրամասներ, քննարկվել և ճշգրտվել են ԵԱՏՄ ծրագրում մեր կազմակերպությունների մասնակցության հետ կապված հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ ծրագրերն ավելի խորությամբ ուսումնասիրելուց հետո առաջիկայում քննարկել դրանցում հայկական կազմակերպությունների ներգրավման հնարավոր տարբերակները։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
619 դիտում
14:59 12-09-2024
Հակոբ Արշակյանը և Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալը կարևորել են ուղիղ չվերթների անհրաժեշտությունը
4140 դիտում
19:20 04-10-2018
Հակոբ Արշակյանը կնշանակվի տրանսպորտի նախարար. NEWS.am
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»