2378 դիտում
20:32 08-10-2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի միջոցառումները պատշաճ կազմակերպելու և սպասարկելու նպատակով սահմանված է շուրջօրյա հերթապահություն
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ Երևանում ընթացող ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բոլոր ծառայությունների ու պատասխանատու կառույցների կողմից շարունակվում է ուժեղացված ծառայությունն ու հսկողությունը: Այս ուղղությամբ հանձնարարվել է շարունակել շուրջօրյա հերթապահությունն ու աշխատանքները ֆրանկոֆոնիայի միջոցառումները սպասարկող բոլոր տարածքներում:
Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքների իրականացման վերաբերյալ պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքում սահմանված ժամանակացույցով շարունակվում են ընդհանուր օգտագործման քաղաքային գույքի, փողոցների բարեկարգման և վթարային պատշգամբների, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները:
Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: Զեկուցվել է նաև, որ ավարտվել է ընթացիկ տարվա թեքահարթակների կառուցման ծրագիրը: Մասնավորապես, նախատեսված 176-ի փոխարեն կառուցվել է 198 թեքահարթակ:
Խորհրդակցության ավարտին, մեկ անգամ ևս անդրադառնալով մայրաքաղաքում հոկտեմբերի 7-ից մեկնարկած ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին,
աշխատակազմի վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության կառույցներին, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին Կամո Արեյանը հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել շուրջօրյա հերթապահությունը՝ Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի միջոցառումները պատշաճ կազմակերպելու և սպասարկելու նպատակով:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
19:17 04-10-2024
Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
898 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»