211652_close_icon
views-count26057 դիտում article-date 10:42 06-10-2017

Ըստ լուրերի՝ կարագի գինը էլի կբարձրանա, հասնելով մինչև 6 հազար դրամի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացել են մոտ 50 տոկոսով, և սրա արդյունքում զգալի նվազել են Հայաստան ներմուծվող կարագի ծավալները: Ավելին՝ մասնագետներն ահազանգում են, որ գնաճի շարունակականության պայմաններում էլի կշարունակեն կտրուկ նվազել սպառման ծավալները, երբ մարդիկ սոցիալական պայմաններից ելնելով՝ ստիպված կլինեն կարագը փոխարինել ձեթով կամ էլ էժանագին կարագով: Ամեն մեկն իր հնարավորությունների սահմանում: Թեև մյուս կողմից՝ ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության պետ Գնել Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մեր երկրում կարագի գների բարձրացումը ավելի քիչ է, քան միջազգային շուկայում: Նրա խոսքով՝ գնային բարձրացումները կմնան մինչև հաջորդ տարվա փետրվար: Թե ինչ իրավիճակ կստեղծվի մարտին, ապրիլին, Ալավերդյանը դժվարացավ կանխատեսել: Հավելենք, որ ըստ լուրերի՝ կարագի գինը էլի կբարձրանա՝ հասնելով մինչև 6 հազար դրամի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր