82729 դիտում
12:38 11-10-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզի Արծվի արձանի մոտ. բախվել են Toyota Corolla-ն ու Toyota Camry-ն. կան վիրավորներ. ժամանել են տարածքի քննչականի պետը, վաշտի հրամանատարն ու ՀԿԳ ավագ քննիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 10 DA 008 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 30 ՕՕ 243 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի նախկին պետ Ալբերտ Նազարյանը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։
Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Թովմասյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Նարեկ Մենդիկյանի և Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota Corolla-ն, ով շրջադարձ կատարելիս վթարային իրավիճակ է ստեղծել Toyota Camry-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ Toyota Camry-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+