211652_close_icon
views-count2041 դիտում article-date 13:31 12-10-2018

Հայաստանի և Ֆրանսիայի օմբուդսմանների աշխատակազմերի միջև փորձի փոխանակում է տեղի ունեցել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ն իրականացրել են փորձի փոխանակման այց Ֆրանսիայի Հանրապետություն։ Այցի շրջանակում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Ներկայացվել է Ֆրանսիայի օմբուդսմանի լիազորությունները, գործունեության ոլորտները, ինչպես նաև համագործակցության ուղիները դատական իշխանության և հասարակական կազմակերպությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդիական խնդիրները։ Այցի շրջանակում ներկայացվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և լիազորությունների շրջանակը։ Մասնավորապես, կարևորվել է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։ Ընդգծվել է նաև Օմբուդսմանի դերը ՄԻԵԴ-ում երրորդ կողմ հանդես գալու փորձը։ Այցի ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել երկու կառույցների միջև համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր