211652_close_icon
views-count118203 դիտում article-date 21:10 12-10-2018

Ողբերգական դեպք Վրաստանում. Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան վերածվել են մոխրի. դեսպանատան ծառայողները ոչ մի միջոց չեն ձեռնարկել մահացածի հարազատների վիշտը սփոփելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետութունում: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանի Դաշնությունից դեպի Երևան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում, որը բարձված է եղել 22 տոննա ալյուրով, հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վրաստանի հրշեջ-փրկարարները ահազանգից բավականին ուշ են ժամանել դեպքի վայր, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի միջոց չի ձեռնարկել մահացած Ս. Գևորգյանի հարազատներին օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ: Երկրորդ օրն է՝ մահացածի ընկերներն ու հարազատները գտնվում են Վրաստանում և չեն կարողանում դին տեղափոխել Հայաստան, քանի որ դեսպանատանը քար անտարբերություն են ցուցաբերում: Ըստ նախնական տեղեկությունների՝ շրջանառվում է 2 վարկած. կամ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, կամ քնով է ընկել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր