4278 դիտում
13:28 13-10-2018
Ջասթին Թրյուդոն հույս ունի ապագայում անդրադառնալ ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելու հարցին
Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու անհրաժեշտություն կլինի երկու երկրների հարաբերությունները բարելավելուց հետո: «[url=https://armenpress.am/arm/news/950772.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Մենք հասկանում ենք, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելը լուրջ առաջընթաց կլինի: Ինչքան ավելի բարելավվեն երկու երկրների հարաբերությունները, գնալով անհրաժեշտ կլինի սկսել այդ գործընթացը: Մենք հույս ունենք ապագայում անդրադառնալ այդ հարցին»,- ասաց Թրյուդոն:
Կանադայի վարչապետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ երկար են խոսել երկու երկրների հարաբերությունները խորացնելու տեսլականի մասին: Թրյուդոն նշեց, որ հարաբերությունները զարգացնելու մասին զրույցները շատ ներշնչող էին:
Նմանատիպ նյութեր
2859 դիտում
12:13 12-10-2018
Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում
2905 դիտում
12:23 13-10-2018
Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն Երևանում կայացած հանդիպմանը մասնակցել են նույն գուլպաներով
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան