211652_close_icon
views-count66182 դիտում article-date 21:57 13-10-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 42-ամյա վարորդը Skoda-ով մխրճվել է պանելներ տեղափոխող բեռնատարի մեջ. Skoda-ն վերածվել է մետաղե ջարդոնի, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում,Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Մկրտչյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում, իր վարած Skoda մակնիշի 07 ՍՍ 780 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս մխրճվել է իր առջևով ընթացող, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 23-ամյա Ջիվան Հակոբյանի վարած ՄԱԶ մակնիշի 35 DX 858 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի՝ պանելներով բարձած քարշակի մեջ: Ինչպես դեպքի վայրի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Skoda-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատար ավտոմեքենայի հետևի լուսարձակները միացված են եղել, ինչը նշանակում է, որ բեռնատարի վարորդը պահպանել է մեքենան վարելու անվտանգության կանոնները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր