211652_close_icon
views-count5789 դիտում article-date 23:20 13-10-2018

Փաշինյանի արտաքին հարցերով գլխավոր խորհրդականը պարտքեր ունի արտասահմանում. Eurasianet-ը՝ Արսեն Գասպարյանի մասին. Aravot.am

Eurasianet.org կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին. վերջինս զբաղվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով: Ինչպես տեղեկացնում է [url=https://www.aravot.am/2018/10/13/987070/]Aravot.am[/url]-ը, հոդվածում նշվում է, որ Գասպարյանը հուլիսին պաշտոնը ստանձնելուց հետո պարբերաբար հանդիպումներ է ունեցել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բացի այդ նա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: Միևնույն ժամանակ Գասպարյանը դատական գործընթացների մեջ է գտնվում Միացյալ Նահանգներում. մասնավորապես, վերջին երեք տարում նրա գործով երեք դատավարություն է տեղի ունեցել: Կայքի տեղեկություններով՝ Գասպարյանը, որը ինչպես Հայաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների քաղաքացի է, մեղադրվում է շուրջ 25 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտքերը չվճարելու համար։ Դատական գործերից երկուսն արդեն ավարտվել են, իսկ երրորդն ընթացքի մեջ է. այս գործում Գասպարյանը մեղադրվում է հափշտակություն կատարելու համար: Նրա դեմ դատական հայց են ներկայացրել American Express-ը և Capital One Bank-ը: Հոդվածում գրված է, որ 2016թ. Գասպարյանը այցելել է Հայաստան, որպեսզի վաճառի իր ունեցվածքի մի մասը՝ ընկերոջից վերցրած գումարը վերադարձնելու համար: Խոսքը Գրեգ Քահվաճյանի մասին է, որին Գասպարյանը պարտք է շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար: Նախքան Փաշինյանի կողմից հուլիսին խորհրդական նշանակվելը, Արսեն Գասպարյանը երկու տասնամյակ ապրել է Ռուսաստանում և ԱՄՆ-ում, իսկ 1990-ական թթ. պաշտոններ զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=https://www.aravot.am/2018/10/13/987070/]այստեղ.[/url]

Նմանատիպ նյութեր